Արագածոտնի մարզի Ապարան համայնքում դրական փոփոխություններն անկհայտ են։ 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ապարան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց գործարար, «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը: Ընտրվելուց հետո քաղաքապետը բուռն կերպով սկսեց քաղաքում բարեկարգումներ իրականացնել, իր անձնական միջոցներով վերանորոգեց համայնքապետարանի վարչական շենքը: Ապարանի եւ համայնքի կազմում ընդգրկված գյուղերի համար լրջագույն խնդիրը տարիներ շարունակ եղել է գիշերային լուսավորության հարցը։ Համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի հանձնարարությամբ եւ նախաձեռնությամբ, գիշերային լուսավորությունն ապահովելու նպատակով, համայնքի տարբեր հատվածներում ընթանում են աշխատանքներ: Արդեն իսկ գիշերային լուսավորությամբ ապահովված են Ապարանի բոլոր բնակելի շենքերի բակային հատվածները, մի շարք փողոցներ: Գիշերային լուսավորության հարցը լուծվել է նաեւ Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ գյուղերում: Ապարանում իրականացվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ. բարեկարգվել են փողոցները, տեղադրվել են նոր լուսասյուներ, կատարվել են կանաչապատման և ծառատնկման մեծածավալ աշխատանքներ: Օրեր առաջ՝ մայիսի 28-ին լրացավ Մայիսյան փառահեղ հաղթանակները արձանագրած հերոսամարտերի 100-ամյակը: Ապարանը իր հյուրընկալ տանիքի տակ ընդունել էր հարյուրավոր հյուրերի և զբոսաշրջիկների, ինչպես նաև Իտալիայի Կավրիլյա քաղաքի քաղաքապետին, ով Ապարանում շնորհավորեց ապարանցիներին Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ։
Ուղիղ 100 տարի առաջ թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր են տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում Դրոյի գլխավորությամբ հաջողվել է հետ շպրտել թշնամուն՝ կասեցնելով թուրքական զորքերի արշավանքը դեպի Երևան և Արարատյան դաշտավայր։
Բաշ-Ապարանի հերոսամարտի հարյուրամյա տոնակատարությունների առիթով ապարանցիների եւ բազմաթիվ հյուրերի համար անակնկալ էր պատրաստվել. հսկայական տորթ՝ ռազմադաշտի պատկերով:
Mnews.am-ի լրագրողն Ապարան այցի շրջանակներում զրուցեց ապարանցիների հետ և կարծիքներ լսեց գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի կատարած աշխատանքների մասին: Ավելի մանրամասն՝ դիտեք հոլովակում:
Լրահոս
-
Փաշինյանը աներեսության, անբարոյականության և ստի համաշխարհային չեմպիոն է․ Աշոտյան
-
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում․ Infocom
-
Պատրոն Դավիթի կալանքը երկու ամսով երկարացրեցին
-
Դատախազությունը Հրայր Թովմասյանից ու նրա կնոջից պահանջում է բռնագանձել 3 բնակարան և 142 մլն դրամ
-
Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Մալթա
-
«Հանրապետական» մարզադաշտի մոտ 2 երիտասարդ վիճել են անվտանգության աշխատակցի հետ
-
800 դոլար բեհը կորավ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարված բռնցքամարտիկը դիմում է վարչապետին
-
Երեխեքի դիերը դեռ դիահերձարանում էին, իրենք գնացել են խնջույքի, փոխանակ նույն օրը սգո օր հայտարարեր, քիթը կոխեր իր բունը. զինվորական կացարանի հրդեհից մահացածի հայրը՝ Փաշինյանի մասին
-
Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
-
«Սա դեռ ծաղիկներն են». Բաբկեն Պիպոյան
-
107 օր շրջափակման մեջ պահելու արդյունքում Արցախին հասցվել է առնվազն 203 մլն ԱՄՆ դոլարի վնաս. Վարդան Արամյան
-
Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի. «Ժողովուրդ»
-
Օրենքով գողը կրկին կալանավորվել է
-
Նաիրի Հոխիկյանը պետք է հերքի դեսպանի մասին հայտնած տեղեկությունը
-
Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա․ «Հրապարակ»
-
Սամվել Բաբայանի որդին, ինչպես Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ. հայտարարություն
-
Դատաբժշկի փաստումն է, որ երեխաներից մեկի թոքերը 2-3 անգամ են կծկվել, էդ ի՞նչ կարգի թույն է եղել, որ թոքերը միանգամից պարալիզացվել են. զինվորական կացարանի հրդեհից մահացածի ծնող
-
Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորը
-
Ո՞ւմ ես բողոքելու՝ հսկող դատախազի՞ն, մերն է, Քյարամյանի՞ն՝ նա է հանձնարարել․ «Հրապարակ»
-
Կենտրոնի նախկին թաղապետը կմասնակցի՞ ընտրություններին․ «Հրապարակ»
-
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ-որ կարևոր բան պետք է փոխել... Սենոր Հասրաթյան
-
Ինչո՞ւ և ինչպե՞ս Էդգար Ղազարյանը․ «Հրապարակ»
-
Կգումարի արտահերթ նիստ՝ քննարկելու ԱԺ-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը
-
«Հրապարակ». Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի
-
Արագածոտնի նախկին փոխմարզպետը վիճաբանություն է ունեցել մեկ այլ վարորդի հետ, սպառնացել
-
Արցախում հնարավոր ներքաղաքական գործընթացները կանգ կառնեն. «Ժողովուրդ»
-
Պաշտպանության նախկին փոխնախարարին հարցաքննության կկանչեն. «Ժողովուրդ»
-
«Ժողովուրդ». Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ- ն
-
«Հրապարակ». Սամվել Բաբայանն Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը
-
Նախկին ԱԱԾ-ականները պահանջում են Փաշինյանից ստորագրել ՀԱՊԿ-ի ռազմական օգնության մասին փաստաթուղթը