6 Հունիսի, 2018

Արցախը նոր ոստիկանապետ եւ ԱԱԾ պետ ունի։ Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:  Բակո Սահակյանի հրամանագրով, գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:                                                                                           Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետ: Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:    Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին եւ Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ:                        Արցախը նոր ոստիկանապետ եւ ԱԱԾ պետ ունի։                                                                 Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:                          Բակո Սահակյանի հրամանագրով, գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:  Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։                                  Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետ:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին եւ Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ:

kotayk

Լրահոս