2 Սեպտեմբերի, 2017

Արմավիրի մարզի Վաղարշապատ տարածաշրջանի Արտիմետ գյուղը գտնվում է Էջմիածին քաղաքից 2 կմ հեռավորության վրա` դեպի հարավ-արևմուտք: Գյուղը հիմնադրվել է 1831թ.: 
 Ի պատիվ գյուղի բոլոր ժամանակների նահատակված հերոսների` գյուղի կենտրոնում, դպրոցի հարևանությամբ, վեր է խոյանում քարակերտ շատ գեղեցիկ հուշարձան: 

2016թ. ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արտիմետ համայնքի բնակիչները կատարեցին իրենց ընտրությունը՝ վստահության քվեն տալով Վարդան Միրզախանյանին: Նա համայնքում մեծ սեր և հարգանք վայելով անհատականությունն է, ով օժանդակ է բնակչին յուրաքանչյուր հարցում և դրա փոխադարձ նվիրումը եղավ համագյուղացիների ընտրությունը: Համայնքապետը հատուկ պարտաճանաչությամբ ու հաստատակամությամբ  ձեռնամուխ է եղել հարազատ գյուղն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին և մեծ հպարտությամբ  ներկայացրեց բնակավայրը.                                                 Mnews.am կայքի լրագրողը զրուցեց և տեղեկացավ նորընտիր համայնքապետից գյուղում կատարվելիք աշխատանքների և իրադարձությունների մասին: 

-Պարոն Միրզախանյան, նախ և առաջ շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու առթիվ. Ի՞նչ կտա Ձեզ այս պաշտոնը:

 – Անչափ շնորհակալ եմ իմ ժողովրդից, ինձ հնարավորություն ընձեռելու համար: Իսկ այն հարցին թե ինձ ի՞նչ կտա այս աթոռը՝ մեկնաբանությունը մեկն է, այն ի պաշտոնե թույլ կտա անեմ այն աշխատանքները, որոնք նախկինում անում էի որպես համագյուղացի: Ինձ համար գյուղապետի պաշտոնը երբևիցե երազելի չի եղել, ընդհակառակը՝ ես այստեղ եմ իմ ընկերների հորդորների շնորհիվ և իմ գյուղի առաջ պարտքս կատարելու համար:

 – Շուտով արդեն կլրանա Ձեր ղեկավարման մեկ տարին, որքանո՞վ հասցրեցիք տիրապետել համայնքի խնդիրները և լուծման ուղղիներ գտնելը բարդ չէ՞ր:

– Դժվարությունները շատ են և դեռ կլինեն. դա անխուսափելի է: Ի սկզբանե հասկացել եմ մի պարզ բան, պետք է ամեն րոպե բնակչի կողքին լինես, մշտապես գյուղում լինես, եթե հնարավոր է գրեթե չբացակայես: Մեր համայնքը համեմատաբար հանրապետության մասշտաբով մյուս համայնքների, խնդրաշատ չէ: Ջրի, գազաֆիկացման խնդիր չունենք, սրանով արդեն նորմալ պայմաններ են ստեղծվում գյուղի համար: Եվ այս ամենը ունենք այսօր, քանի որ նախկին գյուղապետը շատ լավ է աշխատել, Աստված հոգին լուսավորի:

– Ո՞րն  եք համարում համայնքի առաջնային խնդիրը:

 – Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Իսկ ահա արդեն զարգացած գյուղատնտեսությունը այսօր կանգնած է թերրի և ոչ առողջ գիտակցությամբ մթերման առաջ: Այսօր գյուղացին վերցնում է վարկ, ամբողջ տարի վար ու ցանկ անում, վերջում կանգնում կոտրված տաշտակի առաջ: Արտահանման խնդրի կարգավորման հարցում բազմաթիվ քննարկումներ եղան, մեր գյուղացին միահամուռ ուժերով որոշեց բերքի բարելավվման համար ավելի լավ նյութեր օգտագործել, սակայն՝ անարդյունք, արտահանման խնդիրը մնաց լոկ խնդիր: Մեր եկամուտը հիմնականում հողագործությունն է, կարտոֆիլ, ձմերում, սոխ: Կարելի է արդեն մտածել, որ գյուղացին անվարձահատույց կամավոր է, ով արտադրում է՝ որբևիցե շահույթ չհետապնդելով: 

Փորձեցինք մեր ուժերի ներածին չափով կազմակերպել արտահանումները, սակայն ֆուռերի գինը շատ թանկ էր, ձեռք չտվեց և տոննաներով կարտոֆիլը վնասվեց:

 -Իսկ միայն արտահանմա՞ն համար էր մշակվում կարտոֆիլը. ինչու՞ Հայաստանում չփորձեցիք իրացնել:

 – Բավականին գյուղմթերք է վերցնում Yerevan City սուպերմարկետների ցանցը, գրեթե 30%-ը  Երևանում է իրացվում: Ապրանքները լավն են, իրացումը խնդիր է: Ժողովուրդը ծայրահեղ վիճակի մեջ է: Այսօր տանջվում է , իրեն մնում է միայն տանջանքը ու վերցրած վարկերը:

-Համայնքը հագեցա՞ծ է գյուղտեխնիկայով:

 – Գյուղտեխնիկայի և ոռոգման ջրի խնդիր չունենք: Տեխնիկական որևիցե խնդիր չի կարող խոչընդոտել գյուղատնտեսության զարգացմանը, եթե ոչ հակառակը՝ կնպաստի:

 –  Հետագայում ինչպիսի՞ աշխատանքներով  հանդես կգաք:

Լույսերի հետ կապված խնդիրներ կան, հին հենասյուներ են, ծրագիր ունենք փոփոխելու, մինչև տարեվերջ երևի կավարտենք: Ամեն ջանք ու եռանջ կկիրառենք, որ ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեն, փողոցները առավել մաքուր և լուսավոր լինեն, ունենք երկու գլխավոր փողոցներ,որոնք լուսավորված են: Մաքրությունը հիմա էլ ճիշտ ենք կազմակերպում, և երբևիցե թերություն փորձում ենք չունենալ: Աղբահան մեքենա ունենք, որին կցված է աշխատակից, ով էլ իրականացնում է այդ ամենը:  

 Հետագա ծրագրերը կապված է ժողովրդի հետ, չէ՞ որ մեր գործը փոխկապակցված է: Ժամանցի վայր ունենք ձմեռային, բայց ավելի տաք սեզոնի համար բացօթյա փոքրիկ այգգի ենք ուզում ստեղծել: Հիմնականում մեր խնդիրը մեծերի համար զբաղմունք գտնելն է, դա թիրախային խնդիր է:                                                                              Բնակչի առաջ քաշած խնդիրները տեղին են, և ամեն ինչով փորձում ենք օգտակար լինել, մշտապես լավ հարաբերությունների մեջ եմ նրանց հետ:

-Համայնքի կրթօջախներն ի՞նչ վիճակում են գտնվում: 

 – Բուհերում ունենք սովորող երեխաներ, Ս.Սարոյանի կողմից ունենք անվճար հիմունքներով տրամադրված ավտոբուս, Երևան գնում են դասի և վերադառնում:Ուսանողին  պետք է միշտ աջակից լինել: Ունենք լավ դպրոց, կազմակերված, նախակրթարան չունենք, իսկ մանկապարտեզը բավականին վերանորոգվել է, բայց դեռևս ունենք աշխատելու տեղ: Համայնքը պետք է ունենա կանոնակարգված մանկապարտեզ, որ երեխան առավել կիրթ ոտք դնի դպրոց, գույքի խնդիրն էլ գրեթե լուծված է, մեր բարերաների շնորհիվ․․․

Մաղթանքս է , որ ազգս հաջողակ լինի, կարողանա գումար աշխատել, որպեսզի համայնքում, ինչու ոչ նաև հանրապետությունում կարևորագույն խնդիրներին լուծում կարողանա տա:

Լրահոս