26 Մարտի, 2018

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Շանսոն» ակումբում ծեծի է ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանը, ում ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Նշվում է նաև, որ նախկին թաղապետին մարմնական վնասվածքներ են հասցրել Ջնդեի փեսան և Դոն Պիպոյի մարդիկ:

Ի դեպ, «Շանսոն» ակումբի տնօրեն Արմինե Հարությունյանը նույն լրատվամիջոցին հերքել է ծեծկռտուքի մասին լուրերը:

Հավաստի աղբյուրները տեղեկացրին, որ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն) Իտալիայում է, իսկ եղբայրը՝ Արմեն Ասատրյանը (Լալան), մի քանի օր առաջ է եկել Հայաստան, իսկ միջադեպի հետ հոդվածում նշված անձինք ընդհանրապես որևէ կապ չունեն․ անգամ նման ակումբի մասին տեղեկություններ չունեն։

Աղբյուրը նման տեղեկությունը որակեց այսպես՝ «պարզապես սադրանք է»։

Լրահոս