26 Փետրվարի, 2018

Այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է Shashyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։

Կայքի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։ Վթարից անմիջապես հետո մինչև Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից պետհամարանիշները հանել էին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

kotayk

Լրահոս