12 Փետրվարի, 2017

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր կայացած վարչության նիստում որոշում է կայացրել գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել Օհանյան-Օսկանյան դաշինքի հետ միասին: Նշենք, որ տևական ժամանակ է՝ «ժառանգությունը» չէր կողմնորոշվում՝ մասնակցել ընտրությոյւններին, թե ոչ, և ինչ ձևաչափով: Երկար քննարկումներից հետո կուսակցությունը որոշեց մասնակցել ընտրություններին դաշինքով: Քննարկվում էր երկու տարբերակ՝ միանալ «ԵԼՔ»-ին կամ Օսկանյան-Օհանյան դաշինքին: «ԵԼՔ» դաշինքի մի շարք թեկնածուներ ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց համար տարօրինակ է այս երկու դաշինքները նույն հարթության մեջ դիտարկելը: Մամուլում հրապարակումներ կային, որ Արմեն Մարտիրոսյանը կմասնակցի ընտրություններին «Համախմբում» կուսակցության ցուցակով, իսկ Զարուհի Փոտանջյանին տարբեր կուսակցություններ առաջարկում էին ընդգրկվելու իրենց ցուցակներում: Սակայն Փոստանջյանը հայտարարել էր, որ որևէ դաշինքով չի մասնակցի ընտրություններին, սակայն կշարունակի մնալ քաղաքականության մեջ:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս