2 Սեպտեմբերի, 2017

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքը մի քանի անգամ անվանափոխվել է, բնակիչներն էլ արևմտահայեր են: Նախկինում անվանվել է Բազմավան, սակայն 1964թ. Արևմտյան Հայաստանից եկած գաղթականները, ովքեր, բնակավայրը նմանեցնելով իրենց ապրած տարածքին, բնակություն են հաստատել այստեղ՝ կոչելով Նոր Քղի, որն էլ ավելի ուշ դարձել է Նոր Գեղի:

Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը, ով արդեն 30-տարուց առավել է ղեկավարում է համայնքը, Mnews.am կայքի լրագրողի հետ զրուցեց համայնքում տեղի ունեցած բարեփոխումների և նորությունների մասին:   Սկզբում նշանակվել է որպես գյուղսովետի ղեկավար, ապա ընտրվել գյուղապետ: Երկար տարիներ գյուղական համայնքը ղեկավարելու և ժողովրդի սերն ու վստա-հությունը արդարացնելու գրավականը նվիրված աշխատանքն է, գյուղացու հոգսե-րով ապրելը: Այս տարիների ընթացքում նրա գլխավորությամբ գյուղում բազում աշխատանքներ են կատարվել: Այսօր Նոր Գեղին ՀՀ ամենաառաջադեմ գյուղական համայնքներից մեկն է:

 – Պարոն Թևոսյան, բազում տարիների աշխատանքային փորձը ժողովրդին վստահություն է ներշնչում Ձեր հանդեպ. ինչպե՞ս կմեկնաբանեիք:

 – Այո՛, իսկապես, ժողովուրդը շատ հետևողական է և պահանջում է խոստացածիդ տեր լինես: Ժողովուրդը տեսել է այսքան տարիների իմ աշխատանքը: Միշտ մտել ենք բնակչի դրության մեջ, հատկապես, երբ մարդը դժվարին իրավիճակում է հայտնվել, երբ դժբախտ դեպք կամ պատահար է տեղի ունեցել: Բարոյականից բացի, նաև ֆինանսապես ենք օգնում՝ ջանալով հնարավորինս թեթևացնել մարդու վիշտն ու հոգսը: Դրամական օգնություն ենք հատկացնում երեխայի ծնվելու դեպքում, առանձին ընտանիքների ֆինանսապես աջակցում: Գյուղում եկեղեցի ենք կառուցում:  Լիարժեք գազաֆիկացված ենք, նորմալ է ոռոգման ջրի հարցը: Խմելու ջրով շուրջօրյա ապահովվածությունը հասնում է 90 տոկոսի: Մանկապարտեզն է վերանորոգվել, վերջերս շահագործման է հանձնվել նորակառույց դպրոցի 250տեղանոց մասնաշենքը: Մշակույթի տունը, որ մինչև 2000թ. կիսակառույց էր, կառավարության և մեր անմիջական հետևողականության շնորհիվ հանձնվել է շահագործման: Քանի որ գյուղը ժամանակի ընթացքում զարգացում է ապրում, ուստի նոր թաղամասերում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն է զգացվում:

Ես իմ բարի կամեցողությամբ բոլորի կողքին եմ, ինչը փոխադարձ է: Ասում են՝ մի ձեռքը ծափ չի տա, ընկերական շրջապատով արդեն հաջողություններն առավել ակնառու են դառնում: Իսկ որ ընկերներս շատ բան են արել համայնքի զարգացման համար, դա փաստ է: Եկեղեցու կառուցմանն օգնում է Գագիկ Ծառուկյանը, հատկապես՝ ցեմենտով: Այդ գործում ֆինանսապես օգնություն է ցուցաբերում իրանահայ Գեղամը, որ մեր գյուղի բնակիչ է: Նա նաև այլ հարցերում է համայնքին օժանդակում: Նոր Գեղիի «Նաիրի Ագրո»  ֆիրմայի, գյուղատնտեսական քոլեջի նախկին տնօրեն երջանկահիշատակ Ցոլակ Խաչատրյանն է գյուղի համար շատ բան արել: Գյուղը թափ է առել 1977-ից, երբ Խաչատրյանն սկսեց ղեկավարել այդ ֆիրման: 400հա ինտենսիվ  այգի հիմնվեց՝ ոռոգման իր ժամանակակաից ցանցով ու լավագույն հնարավորություններով: Մինչև օրս մարդիկ շարունակում են օգտվել դրանից: Ցոլակ  Խաչատրյանի փորձն է փոխանցվել ինձ,  և դրանով ես առաջնորդվում եմ:

– Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը: 

– Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ մարդկային բնականոն հարաբերություններ ձևավորելը՝ անկախ տվյալ անհատի կարգավիճակից, պաշտոնից, ֆինանսական հնարավորություններից: Ամենագնահատելին մարդկային հարաբերություններն են, ինչից էլ ընկերությունն է ձևավորվում: Մեծ գործ եմ համարում այն, որ Մոլդովայից տնկիներ ենք բերում և մատչելի գնով հատկացնում մեր բնակիչներին:Աստիճանաբար «երիտասարդաց-նում» ենք այգիները, ինչը շատ կարևոր գործ եմ համարում: Մեր գյուղացու ապրուստի հիմնական միջոցը այգեգործությունն է, ուստի որքան դրա արդյունավետությունը բարձրանա, այնքան ավելի լավ մարդկանց համար…19294

 – Պարոն Թևոսյան ամեն տարի փորձում եք համայնքն էլ ավելի բարեկեցիկ դարձնել, նոր ծրագրեր, աշխատանքներ. ինչպիսի՞ն է բնակչի արձագանքը:

– Նոր Գեղիում բնակիչները շատ համախմբված են և շնորհակալ: Այստեղ միմյանց միավորում է փոխադարձ սերն ու հարգանքը: Իմ համայնքի առավելություններից եմ համարում սպառողական կոպերատիվի ստեղծումը, որն անցել է արդյունավետ ճանապարհ: Նոր Գեղիի  «գյուղացիական ասոցիացիա սպառողական կոպերատիվը» , որում ներառված են 30-35 ընտանիքներ: Միասին մշակում ու վաճառում են բերքը, և տարեցտարի նրանց շահույթն ավելանում է ՝ համախմբված աշխատանքի շնորհիվ:

1358232807-74

-Համայնքում որքա՞ն է զարգացած մշակութային կյանքը:

– Երբ գյուղում ավելի լուրջ ուշադրություն հատկացնենք մշակութային կյանքին, ապա այստեղ կլինեն ո՛չ միայն աշխատող,  այլ նաև՝ կրթված ու զարգացած մարդիկ: Հետևաբար կարող եմ ասել, որ երբևիցե չի անտեսվել, ունենք խմբակներ, որոնք էլ իրենց հերթին մրցանակաբաշխությունների են մասնակցում և հանրապետության մասշտաբով լուրջ հաջողություններ գրանցում: 

Նոր Գեղի համայնքի երաժշտական դպրոցը, որը միշտ եղել է Ֆրոնտիկ Թևոսյանի ուշադրության կենտրոնում, նրա 65-ամյակի կապակցությամբ         կոչվեց վերջինիս անունով: 

Հողը գյուղացուն պահող ու կերակրող ուժն է, իսկ այդ հողը պահանջում է մեծ խնամք ու հոգատար աշխատանք:

kotayk

Լրահոս