12 Հունվարի, 2017

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր մարզի խնդիրները լուծվեն: Ես հասկանում եմ, որ մենք ունենք սոցիալական մեծ խնդիրներ, և համոզված եմ, որ եթե բոլորս համատեղենք մեր ջանքերը՝ կարող ենք դրանք հաղթահարել»,- տարեվերջին իր հայրենի Արտաշատի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վերջինս այնտեղ գնացել էր՝ մասնակցելու նախատոնական ամանորյա արարողությանը, շնորհավորելու արտաշատցիների գալիք Նոր տարին ու իր բարեմաղթանքները հաղորդելու, բայց ելույթը քաղաքական ու նախընտրական էր ստացվել:

Ani Product

«Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք միասին ենք, միասնական ենք, դա է մեր բոլոր հաջողությունների գրավականը»,- դիմելով հայրենակիցներին՝ ասել էր նա:

Ani Product

Պաշտոնանկությունից հետո նախկին վարչապետն ընդհատակ էր անցել: Անցած չորս ամիսներին նա հրապարակային միջոցառումներին գրեթե չի երևացել և որևէ կերպ իրեն չի դրսևորել: Ճիշտն ասած՝ առանձնապես դրսևորվելու առիթ էլ չկա: Նա հետևողականորեն չի մասնակցում նաև Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերին, որի անդամներից է ինքը: Վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա շատ հաճախ արտերկիր է մեկնում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջին անգամ նա իր հանգիստն անցկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններում ու Գերմանիայում: Նրա այս շրջագայությունը մեկնաբանվում է որպես փախուստ Հայաստանից ու այն դառն իրականությունից, որի մեջ հայտնվել է ինքը: Եվ սա նրա առաջին հրապարակայնորեն ելույթն էր:

Բայց եթե Հ. Աբրահամյանն իրեն լավ զգար, իշխանության մեջ իրացված զգար, զգար, որ կա հնարավորություն՝ վերականգնելու իր նախկին իշխանական լծակները, ազդեցությունն ու դիրքը՝ հաստատ չէր հապաղի ու հանրության առջև դուրս կգար: Բայց աստղերը, կարծես, նրան նման խոստում չեն տվել: Հակառակը, իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ Հ. Աբրահամյանը տևական ժամանակ է, ինչ չի կարողանում առանձին հանդիպում ունենալ Սերժ Սարգսյանի հետ: Ճիշտ է, նախկին վարչապետը երբեմն մասնակցել է ԳՄ նիստերին, որ ղեկավարում է Ս. Սարգսյանը, բայց այդ միջոցառումներին, որտեղ ընդհանուր խնդիրներ են քննարկվում, ներկա են լինում այդ մարմնի մոտ երկու տասնյակ անդամներ, և առանձին՝ սեփական ապագային միտված հարց բարձրացնելու համար բոլորովին էլ հարմար միջավայր չէ:

մանրամասն՝1-in.am-ում:

 

Լրահոս