Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները վերջակետել են Արգամիչի դինաստիոն տիրապետությունը ոչ միայն Արտաշատում, այլև «հարակից»՝ Նշավան գյուղում, ուր «ասողը» մշտապես եղել է Արգամիչի փեսան՝ հարկայինի բարձրաստիճան չինովնիկ Վահան Մամիկոնյանը: Նա սատարել է իր հորաքրոջ տղային՝ էլ ավելի պատմական անուն ունեցող Պապին՝ Պապ Հակոբյանին, որը Նշավանի գործող գյուղապետն էր՝ «պապական» հետաքրքիր անցյալով։
Խորհրդարանական ընտրությունների շեմին, նույն Վահանի հորդորով, նա դուրս է եկել ՀՀԿ-ից, որպեսզի սատարի ԲՀԿ-ին, նոյեմբերի 5-ի ընտրությունների նախաշեմին էլ կրկին դեմքով դարձել է դեպի ՀՀԿ-ն, որպեսզի կարողանա պահպանել գյուղապետի իր գահը, սակայն 3 ձայնով պարտվել է Արտաշատի նորօրյա «ասող»՝ Արայիկ Գրիգորյանի կողմից սատարվող, դարձյալ ՀՀԿ-ական Մյասնիկ Հովհաննիսյանին:
Գյուղի 1593 ընտրողից քվեարկել է 903-ը, 441 կողմ ստացել է Մյասնիկ Հովհաննիսյանը, 438՝ Պապ Հակոբյանը, 24՝ անվավեր: Պապ Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԱԺ ընտրություններից առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից և վերջերս կրկին անդամագրվել: Իսկ ՀՀԿ-ից դուրս էր եկել, որ «ժողովրդին թողնի՝ ինքնահոս գնան ընտրության»: Վերադարձաք, որ 6-րդ անգամ ընտրվեք, քանի որ միայն ՀՀԿ-ական լինելով է հնարավոր հաղթել: «Չէ: Ես 18 հատ անվավեր եմ ունեցել, սխալ նշումներ են արել»: «Գյուղապետ չընտրվեցիք, գուցե կրկին լքեք ՀՀԿ-ն»: «Չէ, խորհրդարանական ընտրություններից առաջ լքել եմ, հիմա՝ չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: