mnews

25 Հոկտեմբերի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արտաշատի ՀՀԿ կառույցում օրերս հեռահար բախում է տեղի ունեցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի միջև։ Վերջինս որոշել է ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ նշանակել Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին։

Կան տեղեկություններ, որ մինչև անգամ նշանակումը եղել է, սակայն մարզպետը, իմանալով, իր մոտ է կանչել տնօրենին և հանդիմանել, որ առանց իր իմացության ինքն իրավունք չուներ ստանձնելու այդ պաշտոնը։

Մարզպետը Խաչատրյանին երկընտրանքի առջև է կանգնեցրել՝ կա՛մ մնում է տնօրեն, կա՛մ կանանց խորհրդի նախագահ։ Տնօրենը, բնականաբար, նախագահությունից հրաժարվել է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս