«Նախագահի հայեցողությամբ լրացուցիչ այդ լիազորությունները կարող են դրվել նախագահի աշխատակազմի որևէ պաշտոնյայի վրա. այս պահին նման անհրԱԺեշտություն չկա»,- ասաց Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ մեր հարցին ի պատասխան, թե ապրիլյան ընտրություններից հետո նախագահն ինչու ներկայացուցիչ չունի ԱԺ-ում և արդյոք առաջիկայում կունենա: Հիշեցնենք, որ նախագահի ներկայացուցչի «պաշտոնը» հայեցողական է. նա ԱԺ-ից աշխատավարձ չի ստանում, այնուհանդերձ, թե Գառնիկ Իսագուլյանին, թե Վիկտոր Դալլաքյանին ԱԺ-ում հատկացված էր երկու սենյակ, քարտուղարուհի, նրանց ավտոմեքենան «հավասարեցված» էր ԱԺ ղեկավարության «ավտոմեքենաներին» և կարող էր անարգել մուտք գործել ԱԺ տարածք, չնայած Գ. Իսագուլյան-Հ. Աբրահամյան «անտագոնիզմը» թույլ չէր տալիս, որ Իսագուլյանն օգտվեր այդ արտոնություններից, ի տարբերություն Վիկտոր Դալլաքյանի: Դալլաքյանի աղմկոտ հրաժարականից հետո, խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում, երբ այլևս չկա «ներկայացուցչի անհրաժեշտություն», նախագահի ներկայացուցչի սենյակների դռները փակ են և որևէ նպատակով չեն օգտագործվում»,-գրում է թերթը
:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: