Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել ԲԿ-ի նոր շենք՝ արդիական նոր բուժսարքավորումներով հանդերձ:
Ըստ ԲԿ-ի տնօրեն Վարդան Կարապետյանի. «Շուրջ 10 տարի է, ինչ պատկան մարմինների մոտ բարձրաձայնվում է հիվանդանոցի շենքային անմխիթար վիճակը:
Եվ ահա, կարծես թե սայլը տեղից շարժվում է: Թեև դեռևս կառավարության որոշումը չկա,սակայն կա քաղաքական կամք: 2016 թ-ից ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է այս հարցը՝ վերազինելու և նորակառույզ շենքով փոխարինելու Մարտունու ԲԿ-ն:
-Հայտնի է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում հողհատկացման և նախահաշվարկային գործընթացներ են ընթանում,այսքանն առայժմ,-ասաց ԲԿ տնօրեն Վարդան Կարապետյանը: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մեզ պատասխանեցին, որ կարճ ժամանակ անց հստակ կպատասխանեն մեզ հուզող հարցին:
http://hzham.am/articles/%D5%B4