Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ԱԺ ամբիոնից ներկայացնելով աշխատող քաղաքացիների աշխատավարձից 1000 դրամ պարտադիր պահում անելու մասին օրինագիծը` զինված ուժերի զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները հոգալու համար նախատեսված, հայտարարել է, թե ներկայացնելով օրինագիծը չի հետապնդում որեւէ քաղաքական դիվիդենտ շահելու նպատակ:
Կասկած չկա, որ Վիգեն Սարգսյանն անկեղծ է, որովհետեւ այդ օրինագծով իրապես հնարավոր չէ հետապնդել քաղաքական դիվիդենտ: Դրանով հնարավոր է լուծել տարբեր այլ հարցեր, օրինակ ֆինանսական, իհարկե ոչ թե իր, այլ իշխանության համար, որը ներկայումս ունի շատ լուրջ ֆինանսական դեֆիցիտ: Սերժ Սարգսյանն էլ որեւէ քաղաքական նպատակ չէր հետապնդում, երբ հայտարարում էր, որ պետք է Սեքյուրիթի Դրիմի եւ Փարքինգ Սիթի սերվիսի փողը ուղղել բյուջե:
Դրանից Սերժ Սարգսյանի ստացած քաղաքական էֆեկտը այնքան չէ, որ թույլ տա ինչ որ լուրջ հարց լուծել: Իսկ փողի դեֆիցիտը շատ լուրջ է, որի համար Սերժ Սարգսյանն անգամ մեկնեց Էմիրություններ, տեղի շեյխերին համոզելու, որ Հայաստանում ներդրում անեն կամ ավելացնեն արվող ներդրումները:
Կարեն Կարապետյանի կառավարությունը փող չունի, 2017 թվականի բյուջեի ծախսը կրճատվել է 100 միլիարդ դրամով, քանի որ ՀՆԱ նկատմամբ պետական պարտքը հատել է 50 տոկոսը, ինչն արդեն վտանգավոր շեմ է: Բայց, ծախս կրճատելը չի լուծում հարց, քանի որ եղած ծախսը կրճատելու համար էլ փող չկա:
Ֆինանսական ներդրումներն ավելացնելուց փաստորեն հրաժարվեց նաեւ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, հայտարարելով, որ իր ներդրումների ավելացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանն ու միտված են «արհեստական սպասում» առաջացնելուն: Սամվել Կարապետյանն այդպիսով փաստացի վկայեց, որ նրա ներդրումների սպասում իշխանությունն այդուհանդերձ ունեցել է: Պարզապես Կարապետյանն ակնարկեց, որ դա «արհեստական», այսինքն չարդարացված սպասում է:
Բացառված չէ, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել նաեւ այդ ակնկալիքով, հաշվարկով, որ Սամվել Կարապետյանը լինելով նրա հետ մտերիմ եւ ռուսաստանյան բիզնես-գործընկեր, կօգնի նոր վարչապետին: Բայց, այդ ակնկալիքը կարծես թե չի արդարանում:
Բացառված չէ, որ Սամվել Կարապետյանը դրել է պայման, որ Սերժ Սարգսյանը նախ ինքն ապահովի իքս ծավալի փող, հետո նոր միայն ակնկալի իր ներդրումները: Սերժ Սարգսյանն այժմ զբաղված է այդ խնդիրը լուծելով:
Ի դեպ, այդ ֆոնին ուշագրավ էր Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հայտարարությունը, օրերս հրավիրված ասուլիսում, որտեղ նա հայտարարեց, թե ֆինանսներ, ներդրում կատարելու պատրաստ մարդիկ կան, պարզապես դրա համար շատ քիչ բան է պետք` իշխանությունը պետք է քայլեր անի քաղաքական մենաշնորհը հաղթահարելու ուղղությամբ:
Փաստացի, Վարդան Օսկանյանը արձանագրելով իշխանության ֆինանսական դեֆիցիտը, կատարում է կոնկրետ գործնական առաջարկ` կոնկրետ ներդրումներով ձեռք բերել իշխանության որոշակի բաժնեմաս: Բացառված չէ, որ Օսկանյանը բարձրաձայնում է ընդամենը Ռոբերտ Քոչարյանի առաջարկը: Միաժամանակ, նախկին արտգործնախարարը հիշեցնում է նաեւ Քըրք Քըրքորյանի կտակի մասին, թերեւս ակնարկելով, որ կարող է օգտակար լինել այդ կտակից Հայաստանի համար շոշափելի բաժին ստանալու հարցում:
Ընդունելի՞ են Սերժ Սարգսյանի համար այդ առաջարկները, ի՞նչ ծավալով, ի՞նչ գնով, թե՞ նրա համար դրանք ընդունելի չեն սկզբունքորեն եւ նա որեւէ պարագայում չի պատրաստվում վերականգնել իշխանության «տնօրենների խորհրդի» հին կազմը:
Սերժ Սարգսյանն իսկապես դժվար իրավիճակում է, հաշվի առնելով 2017 թվականի ընտրության հանգամանքը: Այդ ընտրությունը նրա ուժերից վեր է, այն կարող է սահուն անցնել իշխանական համակարգի միասնական ուժով: Բայց, այստեղ Սերժ Սարգսյանի համար կա խնդիր:
Այդ միասնական ուժն ունենալու է գին: Իսկ խորհրդարանի ընտրությունից հետո նա ունենալու է նախագահական ընդամենը 1 տարի ժամանակ: Մեկ տարվա ընթացքում Սարգսյանը հազիվ թե հասցնի «հետ գնել» իշխանության բաժնեմասը կամ հսկիչ փաթեթը այնպես, որ կարողանա նախագահի պաշտոնը թողնելուց հետո արդյունավետ կառավարել ներքին գործընթացները:
Լրահոս
-
Հարվածը ՉԻ ԵՂԵԼ որևէ առարկայով, այլ եղել է բռունցքով․ Ռուբեն Մելիքյան
-
Զոհված զինծառայողների ծնողները Սյունիքում են, եվրոպացի դիտորդները պատմում են զիջումների մասին (տեսանյութ)
-
Հանրայինի նախկին լրագրողը Պետրոս Ղազարյանին հիշեցրել է՝ ինչպես էին մարդկանց թիրախավորում Հ1-ում
-
Ռուբեն Վարդանյանը պատասխանել է հանրությանը հուզող հարցերին (տեսանյութ)
-
Գարնանային սրացումների ցիկլի ընթացքում ՀՀ ԱԺ աշխատակազմը և ՊՊԾ-ն պետք է շատ ուշադիր լինեն․ Անդրանիկ Քոչարյան
-
Երևանի ավագանին արտահերթ նիստ կհրավիրի
-
Սեյրան Օհանյանին սպասարկող Toyota-ի վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել
-
«Վլադիմիր Վարդանյանն ասել է՝ ում վրա կուզեմ կգոռամ». Աղվան Վարդանյանը մանրամասներ պատմեց
-
ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում հրահրել է քաշքշուկ. Տեսանյութ. թարմացվում է
-
Մհեր Սահակյանը ձերբակալվել է
-
Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել ԱԺ-ում պատգամավորների միջադեպից
-
Վլադիմիր Վարդանյանը մանրամասներ է պատմել իր ու Մհեր Սահակյանի միջև տեղի ուենցած միջադեպի մասին
-
Մեծ վթար Թբիլիսյան խճուղում. բախվել է երեք մեքենա
-
Վարդանյանը ձեռքը սեղանին է խփել, հրահրել է․ Օհանյանը՝ պատգամավորների ծեծկռտուքի մասին մանրամասներ է պատմել
-
ՔՊ-ի պատգամավորը ծեծից հետո տեղափոխվել է հիվանդանոց
-
Նոր մանրամասներ․Քաշքշուկ ԱԺ-ում՝ Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև
-
Ծեծկռտուք ԱԺ- ում
-
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել․ «ՀՀ»
-
Սայաթ-Նովա պողոտայում քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսի մեջ և կոտրել ազդրը
-
Որոշված է՝ Երևանում արտահերթ ընտրություններ չեն լինի․ «Իրավունք»
-
Քվեարկեք ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի․ Արտակ Զաքարյան
-
«Спасайтесь кто может». ՔՊ-ում հիստերիա է սկսվել. «Իրավունք»
-
Երևանում Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին, կան վիրավորներ
-
Հայտնի է՝ երբ կքննարկվի ՄԻՊ թեկնածուների հարցը
-
Հանցավոր անգործություն․ «Հրապարակ»
-
Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները. ԱԺ-ում ընտրություններ կլինեն. «Ժողովուրդ»
-
Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը․ «Հրապարակ»
-
Աճուրդ՝ հարուստների համար․ «Հրապարակ»
-
«Հրապարակ». Հանիրավի կալանքի տանելն ունենալու է քաղաքական հետևանքներ
-
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ուռենիներ են ընկել` միակողմանի փակելով ճանապարհը