«Իրավունք»-ը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ ՀՀ նախագահի օգնական խորհրդական, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պաշտոնը ստանձնելու դրությամբ 2016 թ-ին հայտարարագրել է բնակարան, 85.000.000 մլն դրամ: Ըստ հայտարարագրի` Կոստանյանի եկամտի աղբյուրը նրա աշխատավարձն է` 12,133,822 դրամ: Համեմատելով 2015 թ-ի հայտարարագրի հետ` տեղեկանում ենք, որ 2015 թ-ի տարվա հայտարարագրում բնակարանի մասին խոսք անգամ չկա:
Ուսումնասիրելով Գ. Կոստանյանի կնոջ` Լիլիթ Կոստանյանի 2015 թ-ի հայտարարագիրը, պարզվում է` նախկին դատախազի կնոջ եկամուտները տարվա սկզբում եւ տարվա վերջում մնացել են նույնը`3,000,000 դրամ եւ 200,000 դոլար: Հետաքրքիր է` թե ինչ ճանապարհով է տիկին Կոստանյանի կինն այսքան գումար դիզել, եթե, ըստ հայտարարագրի, նրա եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է` 1,620,000 դրամ:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ Գեւորգ Կոստանյանին գուցե ԱԻ նախարար նշանակեն: