19 Հոկտեմբերի, 2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ որքան էլ զարմանալի է, սակայն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Սյունիքի մարզի Գորիս համայնքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Առուշ Առուշանյանը մրցակիցներ ունի:

Մենք չէինք բացառել, որ այս մրցակիցներից շատերը կարող են ձևական լինել և մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեն կամ հետ վերցնեն փաստաթղթերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մրցակիցներից անկուսակցական անհատ ձեռներեց Էրիկ Աղաջանյանն ինքնաբացարկ է հայտնել:

Այժմ Առուշանյանն ունի ևս երկու մրցակից՝ անկուսակցական Սամվել Հարությունյանն ու ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Արշակ Մկրտչյանը:

Հավելենք, որ Առուշ Առուշանյանն այժմ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Մեր տեղեկություններով՝ հիմնական պայքարն ընթանալու է Առուշանյանի և Սամվել Հարությունյանի միջև:

Հիշեցնենք, որ Ս. Հարությունյանն էլ Գորիսի նախկին քաղաքապետն էր և հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով»:

Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Լրահոս