18 Հունվարի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է ցանկանում առաջադրվել նաև Հակոբ Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը։ Վերջինս կընդգրկվի ՀԱԿ-ի համամասնական ցուցակում։ Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։

Ani Product

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի տարեվերջյան համագումարի ժամանակ Հակոբ Հակոբյանն ընդգրկվեց այդ կուսակցության վարչության կազմում։ Այսպիսով, սույն համայնքում թեժ պայքար է սպասվում, հատկապես որ այնտեղից կարող է կրկին առաջադրվել Սամվել Ալեքսանյանը, որը Հակոբ Հակոբյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի։

Ani Product

Ի դեպ, վերջերս այդ համայնքում առաջադրվելու հավանականությունը չի բացառել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ավանդաբար թեժ ընտրապայքար ունեցող այդ համայնքում կարող են առաջադրվել նաև այլ թեկնածուներ այլ կուսակցություններից կամ դաշինքներից և կրկին ընտրությունները թեժ դարձնեն։ Մասնավորապես, սույն համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/639394/

Լրահոս