28 Դեկտեմբերի, 2016

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնը դեռեւս թափուր է, սակայն ամենահավանական թեկնածուն համարվում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Չնայած Նալբանդյանը այդ մասին իրեն ուղղված հարցերն անպատասխան էր թողել՝ դրանք «անբարոյական» որակելով, այդուհանդերձ իր պաշտոնի հավակնորդներ էլ արդեն կան։

Ani Product

Ըստ լուրերի՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն է ոտուձեռ ընկել, որ մարզպետ նշանակեն, շրջանառվում է նաեւ ՀՀ փոխոստիկանապետ, լոռեցի Անուբախ Համբարյանի անունը, նախկինում Լոռու ոստիկանապետ․ «Նման բան չկա, ես առաջին անգամն եմ լսում»,- մեր հարցից անակնկալի եկավ Համբարյանը, ասաց, որ արտերկրում է ու վերադառնալուց հետո կպատասխանի մեր հարցերին։ Դարբինյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ի դեպ, ԱԻՆ պաշտոնում Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անունն էլ է շրջանառվում, սակայն նրա շրջապատից տեղեկացանք, որ Նազարյանը առաջարկ չի ստացել ու կրկին բացակայում է Հայաստանից։

Ani Product

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս