Սերժ Սարգսյանը Փաշինյանի հայտարարության ընթացքում ծիծաղում էր, սակայն պատասխանեց բավականին կոշտ. «Դա քննարկում չի, դա շանտաժ է պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի մեկից, եթե այդ տոնով պիտի խոսեք, ապա ինձ մնում է մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է, ընտրեք»:
Փաշինյանը պատասխանեց, որ չի ընդունում սպառնալիքների լեզուն եւ Սերժ Սարգսյանը չի պատկերացնում իրավիճակը, քանի որ Հայաստանում իշխանությունն անցել է ժողովրդին. «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը չի կարող խոսել»: Սերժ Սարգսյանն ասաց, որ նման պայմաններում ինքը ցանկություն չունի շարունակելու խոսակցությունը և հեռացավ։