«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու հայտարարության շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
«Հովիկ Աբրահամյանն ինքն է որոշում այդ խնդիրը: Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր անձ, Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր դիրքորոշումների մեջ: Եվ ինքն է կայացնում իր որոշումը, ինքն է որոշում իր քաղաքական ճակատագիրը»,-ասել է Վ. Բաղդասարյանը:
Հարցին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարությունը ներքին քննարկումներ չի՞ անցկացրել՝ փորձելով հասկանալ, թե ինչն է պատճառը, որ կուսակցության շարքերը սկսել են նոսրանալ, նա պատասխանել է.«Նման քննարկումներ տեղի չեն ունեցել: Երբ որ դիմումը կներկայացվի պարոն Աբրահամյանի կողմից, նոր կանդրադառնանք այդ հարցերին»»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։