26 Փետրվարի, 2022

Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության շուրջ համաձայնությունը ոչ մի կերպ չի ազդի ՀԱՊԿ-ի և երկկողմանի համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կկատարենք մեր բոլոր երկկողմ պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, որը մեր վաղեմի և մերձավոր դաշնակիցն է։ Եվ, մեր կարծիքով, Բաքվի հետ նշված հռչակագրի ստորագրումը թույլ կտա, ինչպես ասացի, ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցությունը»,- ասել է Զախարովան։

kotayk

Լրահոս