3 Փետրվարի, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. Մենք արդեն գրել էինք, որ իշխող կուսակցությունը Արթիկում մեծ հույսեր է կապում ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ: Նա է այս տարածքում հիմնական գործող անձը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Պետոյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կմասնակցի պայքարին:

Սակայն, նա խնդիրներ ունի Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի ու նրա եղբոր՝ Խաչատուր Վարագյանի հետ: Ուղղակի թշնամական «բանակից» են:

Եվ բոլորը ՀՀԿ–ական: Սակայն ՀՀԿ վերնախավից Վարագյան եղբայրներին հասկացրել են, որ քաղաքապետի պաշտոնով պետք է բավարարվեն և չփորձեն ԱԺ մտնել: Նրանց հանձնարարվել է զուտ ձայներ հավաքել և չխանգարել Մուշեղ Պետոյանին:

Վերջին տվյալներով, ՀՀԿ–ն դեռ չի կարողանում հաշտեցնել իր այս կուսակիցներին:

kotayk

Լրահոս