11 Հունիսի, 2024
4 արեւմտամետ կուսակցություն, որոնք ստեղծել են Ժողովրդավարական ուժերի հարթակ, կոչ են արել Նիկոլ Փաշինյանին՝ առաջիկա 3 – 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից` ժողովրդավարական ուժերի հարթակը` ի դեմս Հայաստանի Եվրոպական կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Հանուն Հանրապետության կուսակցության, Քրիստոնեա-
ժողովրդավարական կուսակցության, առաջարկում է առաջիկա 3 – 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»:

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Տիգրան Խզմալյան

Հանրապետություն կուսակցություն
Արամ Զ․ Սարգսյան

Հանուն Հանրապետության կուսակցության
Արման Բաբաջանյան
Քրիստոնեա-

ժողովրդավարական կուսակցություն

Լևոն Շիրինյան

11 հունիս 2024

 

 

kotayk

Լրահոս