16 Մայիսի, 2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը` Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նորից լիարժեք գործարկման համար։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցություն կա այլ կարևոր ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերում․

«Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղղությամբ», – ասել է Թուրքիայի նախագահը։

kotayk

Լրահոս