6 Ապրիլի, 2024

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և այլն) ուղղությամբ և անմիջական հարևանությամբ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության։

Ադրբեջանի իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ռասիզմի ու ատելության վրա. դա նրանց համար գոյության երաշխիք է:

Այս պարբերական բնույթ կրող հանցանքները խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդիկ զրկված են խաղաղ ու անվտանգ կյանքից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Ուստի, որևէ պարագայում չի կարելի թույլ տալ նրանց ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ»:

kotayk

Լրահոս