Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:Հայկական կողմից կորուստեր չկան:
Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ՊԲ-ից միևնույն ժամանակ հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։