7 Սեպտեմբերի, 2023

«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։

«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ԶՈՒ-ն հերթական սադրանքն է ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ «Այդ սադրանքին նախորդել և հաջորդել են Հայաստանի ԶՈՒ կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու կեղծ լուրերի տարածումն Ադրբեջանի կողմից»,- ասել է նա։

Նաև խոսել է ԼՂ շրջափակման մասին, շեշտելով, թե հումանիտար ճգնաժամն այնտեղ հասել է գագաթնակետին. «Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի ռազմական սադրանք ձեռնարկելու մտադրությունը»։

 

kotayk

Լրահոս