6 Հուլիսի, 2023

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում անցկացվող «Չմիացած երկրների շարժման» համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։  ԱԳՆ խոսնակը թվիթերյան էջում գրել է․

«Սա փորձ է՝ շեղել «Չմիացած երկրների շարժման»  անդամների ուշադրությունն Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից, այդ թվում՝ Լաչինի միջանցքի գրեթե 7 ամիս շրջափակումը, Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը։ Մենք կոչ ենք անում անդամ երկրներին մերժել նման փորձերը և աջակցել Հարավային Կովկասում կայունություն կառուցելու իրական ջանքերին»։

Ապա հավելել է․

«Հերթական անգամ տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտագործում է «Չմիացած երկրների շարժումն» ու իր նախագահության հարթակը ագրեսիվ և հակահայկական նարատիվների համար, ընդ որում խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը։ Սա խախտում է ինչպես կազմակերպության սկզբունքները, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքներն ու միջազգային ատյանների որոշումները»։

 

kotayk

Լրահոս