27 Հունվարի, 2023

Ադրբեջանի կառավարությունը մտադրվել է մոտ ապագայում տարհանել Թեհրանում գտնվող դեսպանատունը։ Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Մենք դատապարտում ենք այդ հարձակումը և պահանջում ենք, որ Իրանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի։ Իրանը պետք է ապահովի իր տարածքում ադրբեջանական դիվանագիտական ​​ներկայացուցչության անվտանգությունը, սակայն դա չարեց։ Ադրբեջանը մտադիր է տարհանել դեսպանատան աշխատակիցներին Ադրբեջան»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ահաբեկչություն է որակել Իրանում այդ երկրի դեսպանության վրա հարձակումը։

«Վճռականորեն դատապարտում եմ Թեհրանում մեր դեսպանատան դեմ այսօր իրականացված ահաբեկչությունը»,-գրել է Ալիևը Twitter-ի իր էջում, հավելելով․ «Մենք պահանջում ենք այս ահաբեկչության շուտափույթ հետաքննություն և ահաբեկիչների պատժին։ Ահաբեկչական գործողությունները դիվանագիտական ​​առաքելությունների դեմ անընդունելի են»։

Zham.am 

 

kotayk

Լրահոս