2 Հուլիսի, 2024
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևը ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը

Ինչպես և սպասվում էր, Ալիևը նոր նախապայմաններով է հանդես գալիս, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար…

Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ “Արևմտյան Ադրբեջանի համայնքի” ներկայացուցիչների համար. այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ մեկնաբանությանը…

Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, և նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է»…

Ալիևը շատ լավ գիտի, որ Ադրբեջանը լքած 500 հազարից ավել հայերը և նրանց սերունդները երբեք չեն վերադառնա Ադրբեջան, բայց իր հովանավորությամբ և Նիկոլի պաշտպանության տակ գտնվելով 168 հազար ազերիները և նրանց սերունդները անպայման կվերադառնան Հայաստան և կիրականացնեն «Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է» ծրագիրը՝ փոխելով Հայաստանի ժողովրդագրական պատկերը… Ադրբեջանցիների Հայաստան լցվելուց հետո, ընդամենը 20 տարի հետո, հաշվի առնելով ազերիների բազմանալը և հայերի որոշ մասին չպայքարող և հայրենիք չսիրելու հանգամանքը, հայերը Հայաստանում դառնալու են փոքրամասնություն…

Հատկապես Ալիևին առաջանային հետաքրքրում է Հայաստանի արևելքը և հարավը ադրբեջանցիներով լցնելու պահը…»:

kotayk

Լրահոս