24 Նոյեմբերի, 2022

Պետք է ավելի ուշադիր լինել նման երևույթների նկատմամբ։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և «Վիվառո» ընկերության սեփականատետերի ընտանիքի միջև բնակարանի առուվաճառքի գործարքի հարցին։

Ani Product

«Խնդրում եմ ազգային անվտանգությանը ուսումնասիրել այս երևույթը։ Դրանք արդեն կրկնվող են։ Տպավորություն է, որ Վիգեն Սարգսյանը Բոստոնում բնակարանը գնել է շատ ավելի վաղուց, և այդ գումարների գործարքը տեղի է ունենում մի ընկերության հետ, որը շատ հրատապ՝ 1 օրում, գումարներ է փոխանցում ՀՀ սահմաններից դուրս։

Ani Product

Սա նշանակում է, որ տվյալ ընկերության և պաշտպանության նախկին նախարարի միջև, բացի գույքային պատմությունից, կան նաև այլ պատմություններ, որոնք արժե ուսումնասիրել»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

 

Լրահոս