3 Մայիսի, 2024
Irakanum.am-ը հայտնում է․

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարեկան հաղորդումն էր ներկայացնում Ազգային ժողովին, որի ընթացքում ոչ ձեռնտու բոլոր հարցերի դեպքում թաքնվում էր ոչ քաղաքական կառույցի ղեկավարի դերի շղարշով, ինչը նրան երբևէ չի հաջողվելու, որովհետև նա միշտ ընկալվելու է որպես Փաշինյանի օգնական և Աննա Հակոբյանի ընկերուհի։

Ի թիվս նրա, որ պարզվեց պատերազմում պարտության թիվ մեկ պատճառներից մեկը պաշտոնյաների կանանց առևտուր անելն է որոշ քաղաքներում, ոչ թե, ասենք, գերագույն հրամանատարը, Վարդապետյանը նաև մեկ այլ ստախոսությամբ աչքի ընկավ։ Քանի որ, ակնհայտ է, իշխանական լրատվամիջոցի լրագրողի հետ միջադեպի գործով պատգամավորի օգնականը մեկ օր անց արդեն կալանավորված է, Աննա Վարդապետյանին, որպես երկակի ստանդարտներ կիրառող, հարցեր են տրվել համեմատության մեջ, որ իր թիկունքին նստած Հակոբ Արշակյանը հարվածել է լրագրող Փայլակ Ֆահրադյանին և դա որևէ ընթացք չի ունեցել։

Նախ, Աննա Վարդապետյանն այդ օրինակին պատասխանելիս շեշտել է, թե ինքը այդ ժամանակ համակարգում չէր, իբր, որ հիմա ինքն է, ոչ մի անօրինություն չկա, և ոչ ավել, ոչ պակաս, լրագրողին վերագրում է սադրիչ գործողություններ։ Փաշինյանին, ՔՊ-ականներին վերաբերող հարցերին, Տավուշում հող հանձնելուն Վարդապետյանը չի պատասխանում, թե իր լիազորությունը այս կամ այն կերպ է տարածվում այդ արարքի վրա, լրագրող Փայլակ Ֆահրադյանի ու ՔՊ-ական Հակոբ Արշակյանի դեպքում Աննա Վարդապետյանն ասել է․ «Ձեր կողմից նշված դեպքը, որքանով տեղեկացված եմ լրատվամիջոցից, նաև սադրիչ գործողություններ կային լրագրողի կողմից այն իմաստով, այն ինչ կադրից դուրս էր մնացել, թե ինչու է պարոն Արշակյանը նման կերպ արձագանքել։ Կարծում եմ՝ Դուք էլ եք տեղեկացված։ Այդ իրավիճակում արդեն լրագրողական գործունեություն չի, որովհետև, որովհետև հայհոյանքին ի պատասխան, պարոն Արշակյան, ներողություն եմ խնդրում, վարքագիծ է եղել և միջանձնային հարաբերություն է եղել»։

Հարգելի ընթերցողներ ուշադրություն։ Աննա Վարդապետյանը ստախոս է, որովհետև ոչ հայհոյանք է եղել, ոչ էլ կադրից դուրս մնացած սադրիչ գործողություն։ Փաստորեն Աննա Վարդապետյանը նաև զրպարտիչ է, թե ինչն է նրան ստիպել հանուն Հակոբ Արշակյանի այդպես դիմակազերծել իրեն, ժամանակը կամ ժամանակից շուտ ի հայտ եկած հանգամանքեր ցույց կտան։ Եվ, իհարկե, Աննա Վարդապետյանին տալու հարցեր են առաջանում։ Իսկ եթե իրավապահ համակարգում չէիք, ապա ինչպես եք տեղեկացել։

Ինչ կադրից դուրս մնացած գործողության մասին է խոսքը։ Եթե տեղյակ եք կադրից դուրս մնացած գործողության մասին կամ տեղեկացել եք իրավապահ համակարգ պաշտոնապես մուտք գործելուց հետո, ապա ուր է քրեական վարույթը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով նախաձեռնված։ Սրանք ընդամենը մի քանի հարցեր են, որոնց համազգեսատավոր տիկինը պարտավոր է շատ հստակ պատասխանել, թե չէ ստացվում է Վարդապետյանը զբաղվում է միայն յուրայիններին դատախազության համակարգում աշխատանքի ընդունելով, թանկարժեք գնումներ կատարելով ու ներկայացումներ նայելով, (սրանց կանդրադառնանք լրացուցիչ)իսկ ահա ԱԺ ամբիոնն օգտագործում է  սուտ խոսելու և զրպարտելու համար»։

kotayk

Լրահոս