20 Հունիսի, 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի ցանկանում մեկնաբանել Սուրեն Պետրոսյանի այսօրվա հայտարարությունը։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց՝ կսպասի վաղվա ասուլիսին։

«Մի քանի օր առաջ 10 հազարից ավելի մադրիկ էին հավաքվել, շատ լավ հանրահավաք ենք ունեցել։ Այսօր էլ օրակարգ թելադրողը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն է։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե շարժումը մարել է, ուրեմն երևի իր սուբյեկտիվ կարծիքն է, թող մնա իր կարծիքին։ Շարժման մարելու մասին խոսում են ՔՊ-ականները, որոնք անընդհատ ասում են՝ մարել է, մարել է, մեկ էլ էն մարդիկ, որոնք… կներեք էլի, թող հարցազրույց տա, ասի, թե ինչ ի նկատի ունի, հետո ես կասեմ էն, ինչ-որ ասելու եմ»,-ասաց Դանիելյանը։

Հարցին, թե որ պահին սև կատու անցավ շարժման համահիմնադիրների միջոց, Դանիելյանը պատասանեց, որ Պետրոսյանը համահիմնադիրների թվում չի։

«Սև կատու չի անցել, անձնական որևիցե մի բան չունեմ մասնակիցների նկատմամբ։ Ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչ ձևով ընդգրկվի շարժման մեջ։ Ապագան ցույց կտա՝ մարդիկ ինչ են տվել ու ինչ են վերցրել այս շարժումից։ Թող ամեն մեկն իր չափով որոշի իր հետագա մասնակցությունը, ոչ մեկի խնդրելու կա։ Շարժումը շարունակվելու է, շարժումը հասնելու է իր նպատակներին։ Կուզեն՝ թող մասնակցեն,  չեն ուզի, Աստված իրենց հետ, թող գնան։ Եթե կգնան, կպայքարեն այս իշխանությունների դեմ, ես միայն ուրախ կլինեմ։ Եթե կգնան ու կսկսեն քար գցել էս շարժման վրա, արդեն պարզ է, թե որտեղից է եկել ու ինչ հովեր, ինչ նպատակներ կան յուրաքանչյուրի տակ։ Ես ավել բան չեմ ուզում ասել»,-ասաց Դանիելյանը։

kotayk

Լրահոս