12 Հունիսի, 2024

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 12-ին Վատիկանում հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Հանդիպման ընթացքում տեսակետների փոխանակում է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետի կողմից առաջարկված հետևյալ կետերի շուրջ.

ա) Միջեկեղեցական հարաբերությունների առավել ծավալումը ու հարաբերությունը գործակցության վերածելու հրամայականը:

բ) Սուրբ Հարության տոնը բոլոր եկեղեցիների կողմից միասնաբար նույն թվականին նշելու հարցը:

գ) Երրորդ Վատիկանի ժողով գումարելու անհրաժեշտությունը՝ գործուն ներկայությամբ ոչ կաթոլիկ եկեղեցիների:

դ) Լիբանանում քրիստոնյա-իսլամ համակեցության ամրապնդումը և նոր նախագահի ընտրությունը:

ե) Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը:

զ) Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ։

kotayk

Լրահոս