23 Փետրվարի, 2024

Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում չնպաստել Ալիևի կողմից առաջ քաշվող գաղափարների հիմնավորմանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայաստան» խմբացկության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Սա անօրինակ խայտառակություն է, երբ ոչ միայն ամբողջ ընդդիմությունը, այլ նաև արդեն միջազգային ինստիտուտը փաստում է ներկա իշխանության հօգուտ Ադրբեջանի գործելը:

Փետրվարի 23-ին ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ բառացի ասվում է.

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող սպառնալիքները՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Հայաստանի կառավարության վերջին գործողություններով։ Այս գործողությունները ներառում են Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները և մշակութային նշանակալից խորհրդանիշների օգտագործումը, ինչպիսիք են Արարատ լեռան անունը և զինանշանը, ազգային օրհներգի փոփոխությունները և «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման առաջարկվող փոփոխությունը։ Նման առաջարկները տագնապի հիմք են հանդիսանում, քանի որ դրանք կարող են ուժեղացնել նախագահ Ալիևի ներկայիս քարոզարշավը և ակամա ամրապնդել նրա կողմից առաջ քաշվող գաղափարները»:

kotayk

Լրահոս