26 Հունիսի, 2024

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար։ Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը։

Ծագումով Արցախի Մարտունի քաղաքից, Հայատանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ․ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը,վերադարձրել է Ադրբեջանին և հետ են գնացել»։

Արցախում ծնված-մեծացած Արմեն Գրիգորյանը Արցախ բառը չի ասում, այլ՝ Լեռնային Ղարաբաղ։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «վերադարձրել է» Ադրբեջանին, այսինքն՝ այն պատկանել է Ադրբեջանին։ Ստացվում է, որ Հայաստանը օկուպանտ է, քանի որ Ադրբեջանից «խլել է» Լեռնային Ղարաբաղը։ Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը պետք է իմանար, որ Արցախը եղել է Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի մեջ, բայց ոչ՝ 1918-20 թվականներին եղած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմում։ Արմեն Գրիգորյանի խայտառակ հայտարարությունը Ադրբեջանի համար հիմք է Հայաստանին օկուպանտ համարելու, այդ առթիվ տասնյակ միլիարդ դոլար վնասի փոխհատուցման հայցով միջազգային դատարաններ դիմելու համար։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար։ Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի , Վահագն Խաչատուրյանի և այլոց պաշտոնավարումը։

kotayk

Լրահոս