3 Ապրիլի, 2024
MediaHub-ը գրել էր, որ  Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հայերից Սարգիս Գալստյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, իբր թե Ադրբեջանի կողմից նշանակվել էր Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Կայքի տեղեկություններով, սակայն, Գորիսում նրան ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։

Սարգիս Գալստյանի եղբորորդին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն քանի ամիս է՝ հորեղբորից տեղեկություններ չունի.«Ճիշտն ասած՝ 5 րոպե առաջ եմ իմացել այդ մասին՝ լրատվամիջոցներից։ Ոչ մի տեղեկություն չունեմ։ Մի քանի ամիս է՝ կապ չկա։ Ինքը Արցախում մնացել էր կնոջ հետ»։

 

 

kotayk

Լրահոս