Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրածնիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները և հաստատեց արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը, ըստ որի՝ Երևանում 824 316 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 436 ընտրող կամ ընտրողների 28,44 տոկոսը։
Հովակիմյանը նշեց, որ այսօր՝ 12։00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ընդունումը, որը շարունակվելու է մինչև այսօր 18։00-ն, շարունակվելու է վաղն առավոտյան 09։00-ից մինչև 11։00-ն։