3 Հունիսի, 2024

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բագրատ Սրբազանի մասին երկար չեմ գրի, մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ իր պահով։ Երբ որ Հայաստանում 2013 թ-ին Եվրոպայի ճնշման տակ փորձում էին “Ընտանեկան բռնության մասին” օրենք փաթաթել մեր վզին, իսկ իշխանության մեջ կային, սակավաթիվ, բայց ազդեցիկ լոբբիստներ,Կանադայից նոր եկած Բագրատ Սրբազանը ի տարբերություն ուրիշների, խիզախություն ունեցավ`եկավ հանրային քննարկման ու քարը քարի վրա չթողեց այդ ապահայկական օրենքից։

Այդ օրվանից մեծագույն հարգանք եմ տածում այս մարդու հանդեպ։ Գիտեմ, հիմա որոշ հականիկոլ խաղացող կերպարներ իրեն մինչև հիմա դա չեն ներել, և իրենց մոծակային խայթոցներին ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ ցանցում։ Բայց դա իրենց պրոբլեմն է։ Աստված առա՜ջ, Սրբազան։

kotayk

Լրահոս