18 Մայիսի, 2024
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը այս պահին հանդիպում է պահեստազորի սպաների հետ: Նշենք, որ հանդիպումը անցնում է փակ ձեւաչափով:

Դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներ։

Ավելի վաղ Բագրատ Սրբազանը «Անի գրանդ» հյուրանոցում հանդիպել էր մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ավելի վաղ նաեւ քաղաքական ուժերի հետ: Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն հայտարարել է, որ մայիսի 26-ին մեծ հանրահավաք տեղի կունենա եւ կհայտարարվի անելիքների մասին:

kotayk

Լրահոս