7 Հունիսի, 2024
Հայաստանը հիմքեր չունի կասկածելու խաղաղ գործընթացում Ադրբեջանի անկեղծությանը։ Նման հայտարարություն են տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ ադրադառնալով ՀՀ հայտարարությունը, ըստ որի՝ տարածքային պահանջներ չկան  որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից․

«Տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման միակ ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման վրա»,- ասվում է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանից հայտարարում են , թե այսօր հիմնական մարտահրավերն իբր «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի շարունակվող տարածքային հավակնություններն են, որոնք ամրագրված են նրա բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում»` նկատի ունենալով Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման կետ կա․ «Ադրբեջանն օրինական իրավունք ունի պահանջել, որ այդ դրույթը բացառվի Սահմանադրությունից, որն ուղղակիորեն առնչվում է մեր ազգային անվտանգությանը, և այն չի կարող համարվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին»,- նշում են այդ երկրի ԱԳՆ-ից։

kotayk

Լրահոս