21 Հոկտեմբերի, 2022

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն քննադատել է Հայաստան կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու ԵԱՀԿ որոշումը, գրում է Anadolu-ն։

Ani Product

Ելույթ ունենալով Մերսին նահանգում՝ Չավուշօղլուն նշել է, որ ԵԱՀԿ-ն իրեն որպես «անլուծելի խնդիրների կենտրոն» է հռչակել, իսկ Հայաստանի վերաբերյալ վերջին որոշումը հակասում է հենց կազմակերպության պահանջներին ու մանդատին։

Ani Product

«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը եւ ստատուս քվոյի ձեւավորումն անընդունելի է»,-նշել է նա։

Նա հիշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ԵԱՀԿ երկարամյա ձախողված միջնորդական ջանքերը։ «Տարիների ընթացքում նրանք պարզապես ձգձգեցին գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկությունն ակնհայտ է»,-ընդգծել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում էլ առանձնահատուկ անկեղծություն չկա։

«ԵՄ-ն չի կատարում համաձայնագրերի պայմանները»-հայտարարել է Չավուշօղլուն։ Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների վրա։

«Ի վերջո, ամենաշատը կշահի հենց Եվրոպան»,-հավելել է նա։

Նա նաեւ ուշադրություն է հրավիրել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտրի համար տրանսպորտային միջանցքի աճող նշանակության վրա։

Աղբյուր՝ News.am 

Լրահոս