8 Փետրվարի, 2023
Այսօր ԱԺ են եկել քրգործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է։ Հարց է առաջանում` ինչո՞ւ է դրանց ժամկետն անցել, ինչո՞ւ դրանք ավելի արագ չեն քննվել։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ակնարկելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները։

Ավելի վաղ Հայտնել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում ներկայացնելու միջնորդություններ է ներկայացրել։

«Մի կես ժամ մեկն է հետաձգել, հետո եղանակը, հետո` տոներն անցնեն, տեսնենք` ներքաղաքական վիճակն ինչ է լինում, իսկ եթե ուրիշ բան չլինի` քովիդով ամեն ինչ կներկայացնենք։ Մի հարց էլ կա վաղեմության ժամկետի հետ կապված. ասում են` եթե քրեական պատիժ չի լինելու, ի՞նչ իմաստ ունի քրգործ հարուցել։ Ի վերջո, ճշմարտությունն ավելի կարևոր է, քան պատիժը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ճշմարտությունը որպես իրավական արձանագրում պետք է անել, քանի որ դրանից անխուսափելիորեն հետևանքներ կգան։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին այսօր զրկեց անձեռնմխելիությունից։ Իսկ Արմեն Չարչյանի հարցով քվեարկությունը նախատեսված է վաղվա ԱԺ նիստում։

AuroraNews

kotayk

Լրահոս