- Այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության են ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին են տարվել AntiFake.am-ի աշխատակիցներ, «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը, որոնք, ըստ ոստիկանության, տեղեկատվական թռուցիկներ են փակցրել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ։
Նրանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ՎԻՎՕ 172.2 հոդվածով։ Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Քաղբանտարկյալներ Սամսոնյանն ու Սաղաթելյանն արդեն 25 օր անազատության մեջ են։
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու, մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային գործիչների՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման մասին հանրությանը իրազեկելու փորձերը ճնշելու իշխանության հետևողական գործողությունները։ Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին և լրագրողական կազմակերպություններին գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության իրավունքն ու ազատ մամուլը ճնշելու իշխանության նոր թափ առած քաղաքականությանը։
- AntiFake.am-ի խմբագրություն»
AntiFake.am-ի խմբագրություն»
Լրահոս
-
Արևմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
-
Հայկ Մարությանը ևս կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»
-
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
-
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
-
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
-
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
-
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
-
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ
-
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
-
Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են
-
«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»
-
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է անում ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները
-
Մեծաթիվ ոստիկանական ուժեր ՔՊ–ի գրասենյակի դիմաց․ Փաշինյանը ներսում է
-
Երևանում ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել 100-ավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և տարեցներ
-
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԺԲ-ի կողմնակիցներին
-
Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)
-
Օկուպացված Ստեփանակերտի Սպայական թաղամասը ադրբեջանցի վանդալները դարձրել են հանրակացարան
-
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Փաստաբանական խումբ
-
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար». զոհվածի մայրը Կիրանցում է
-
Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ)
-
ՔՊ-ականը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)
-
«Ելե՛ք հանձնել են»․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում՝ ի աջակցություն Տավուշի պայքարի
-
Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
-
ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան
-
Պետք չէ վախենալ որևէ բանից. oրվա խորհուրդը (տեսանյութ)
-
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար 1 կոպեկ փող են տվել, ինքը շան տղա ա, ինքը սապլյակի տղա ա, այո, եթե գումար կվերցներ, կլիներ շուն ու սապլյակ. Հովհաննես Հարությունյան (տեսանյութ)
-
«Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». Հովասափյան
-
Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ
-
Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
-
Լևոն Քոչարյանի օգնականը հարվածել է լրագրողին. (տեսանյութ)