23 Մայիսի, 2023
Ես այսօրվա օրս սկսում եմ անժամկետ նստացույցով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Ռուբեն Վարդանյանին սատարող նախաձեռնող խմբի անդամ Անաստաս Իսրայելյանը:

Նա նաեւ նշել է.

«Կոչ եմ անում բոլորդ հավաքվեք, միացեք նստացույցին եւ այդ սրիկա անձնավորությանը ասենք՝ ոչ:  Ինքն իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից ինչ-որ որոշումներ կայացնի: Ինքը մեզ համար դավաճան եղել է եւ հիմա էլ դավաճան է: Մեր ազգի մեջ դավաճանն իրավունք չունի պատմական Արցախի անունից որոշումներ կայացնել»:Նա նաեւ նշել է, որ մինչեւ մայիսի 25-ը, երբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նխագահների հերթական հանդիպումը  պետք է մեծ հանրհավաք իրականացնել Արցախում:

Լրահոս