3 Մայիսի, 2024

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը ողջունեց հայ լրագրողներին և մեդիադաշտի ներկայացուցիչներին, որոնք հրավիրված էին մասնակցելու վիրտուալ քննարկմանը՝ նվիրված ԱՄՆ նախագահի և Սպիտակ տան գործունեության լուսաբանման լավագույն փորձին։ Քննարկումը վարեց «Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Ստիվեն Թոման։

«Մերօրյա հարափոխ աշխարհում առավել քան երբևէ կարևորվում է հանրությանը իրազեկելու լրատվական դաշտի գործառույթը։ Անկախ լրատվամիջոցները, որոնք ունեն պետական պաշտոնյաների հաշվետվողականությունն ապահովելու լծակներ ու կարողություններ, կենսական նշանակություն ունեն առողջ ժողովրդավարության համար», – ասաց դեսպան Քվինը։

kotayk

Լրահոս