10 Հոկտեմբերի, 2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը, գրում են թուրքական ԶԼՄ-ները․

«Ես ավելի վաղ հեռախոսազրույցներ եմ ունեցել Պաղեստինի, Իսրայելի, Եգիպտոսի, Լիբանանի, Քաթարի, Մալայզիայի ղեկավարների հետ։ Այսօր բանակցություններ կվարեմ Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը: Կլինի նաև զրույց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,-ասել Էրդողանը՝ Անկարայում Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

kotayk

Լրահոս