Երևանի ավագանու ընտրություններին անդրադարձել է նաև ռուսական մամուլը։ Մասնավորապես РИА Новости գործակալությունը հոդված է հրապարակել․ «Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը հավաքել է 50 տոկոսից էլ քիչ ձայն» վերատառությամբ հոդված։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չկարողացավ հավաքել Երևանի ավագանու (քաղաքային խորհրդի) ընտրություններում ձայների 50%-ից ավելին, ինչը թույլ կտա նրան ընտրել Երևանի քաղաքապետին։
Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 13 կուսակցություն և մեկ դաշինք։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ Երևանի քաղաքապետին ընտրում է ավագանին, որի կազմում ընդգրկված է 65 մարդ։ Եթե ավագանու ընտրությունների արդյունքներով կուսակցություններից մեկը ստանում է մանդատների 50%-ից ավելին, ապա նրա ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում որակավորմանը, հրաժարվում է պաշտոնից, կամ եթե ոչ մի կուսակցություն չի ստանում ավագանու մանդատների ավելի քան 50%-ը, քաղաքապետն ընտրվում է խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ: