21 Նոյեմբերի, 2022

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Ani Product

Հարցին, թե պլանավորվում է արդյոք Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում, Պեսկովը պատասխանել է. «Այո, իհարկե նախատեսվում է»։

Ani Product

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։

Լրահոս