13 Հունվարի, 2023
 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի իշխանություններն, այս կամ այն ձևով, անմիջական կապի մեջ են գտնվում Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների հետ։ «Շփումները եղել են և կան. այս պահին նվազել են, բայց կան»,- նշել է նա:

Հարցին՝ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, ոչ չկան բանակցություններ, ապա ովքե՞ր են բանակցում Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով, Սիմոնյանն արձագանքել է․ «Երևի Ռուբեն Վարդանյանը ինքն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի, ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով հայտարարությունները։ Ես բանակցողի անուն հիմա չեմ տա, չեմ էլ կարող, որովհետև մինչև վերջին ժամանակները ես գիտեի, թե ով էր խոսում և ինչպես էին խոսում։ Նաև ԱՀ նախագահի հետ կապ կար, տարբեր ձևերով խողովակներ կան, որոնք էդ խոսակցությունները… չէր կարա չլիներ։ Հիմա որ ասեմ չի եղել ու երբևիցե չի լինում, դա սուտ կլինի։ Պարզ ա, որ իրանք ինչ-որ ձևով խոսում են և շփվում են»,- հայտնել է ԱԺ նախագահը։

Լրահոս