4 Ապրիլի, 2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմեն Աշոտյանի գործով դատավարություններն աստիճանաբար վերածվում են բաց դասախոսության, որտեղ քննարկվում է ամեն ինչ, բացի Արմենին վերագրվող արարքից:

Ինչո՞ւ, որովհետև այդտեղ նյութ, քննարկման առարկա չկա ու չի էլ կարող լինել:
Ուշադրություն դարձրեք նաև մյուս քաղբանտարկյալների գործերին:

Նարեկ Մալյանի դատավարությունը կատակերգության ժանրում է, Մամիկոնի գործով դատավարությունը կոնկրետ սարսափ ժանրից է` մարդը ընտրություն հաղթելու և գործարքի չգնալու պատճառով 2.4 տարի է` նստած է:
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի արկածների նոր եթերաշրջանը դեռ նոր է սկսվում, սակայն անակնկալներն առջևում են:

Մի խոսքով, սրանք երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի», իսկ թե ուր ենք շարժվում` վաղուց պարզ էր»:

kotayk

Լրահոս